Բավ է պառակտվել
30-07-2014 15:27

Ռուսաստանում հայկական լիմոնադի, ալկոհոլային խմիչքների և քաղցրահամ ջրի պահանջարկ կա. Գ. Մակարյան

Հայաստանի կառավարությունն ու գործարար շրջանակները բավարար չափով չեն անհանգստանում ռուսական շուկայի պահանջներին արձագանքելու մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա տարեսկզբից ինքը մի քանի անգամ եղել է Ռուսաստանում, որտեղ հանդիպել է տեղական ձեռներեցներին: Նրանցից շատերը հայտարարել են ոչ ալկոհոլային խմիչքների, քաղցրահամ եւ հանքային ջրերի ու լիմոնադի մեծ պահանջարկի մասին: «Նրանք գործնականում պատրաստ են գնել այն ամենը, ինչ Հայաստանը կմատակարարի: Սակայն իշխանությունները, ինչպես նաեւ այդ մասին իմացող գործարարները չեն շտապում ակտիվացնել այդ ոլորտը»,- ասաց Մակարյանը:

Ռուսական շուկայում շատ մեծ է միջնորդների դերը, որոնց հետ աշխատելու համար մեծ քանակությամբ առաքում եւ շրջանառվող միջոցներ են հարկավոր:

«Սովորաբար անհրաժեշտ գումարը սկսվում է 10 հազար դոլարից: Ոչ բոլոր հայ գործարարներն են ցանկանում հաղթահարել այդ արգելքը, այդ պատճառով սկսում են աշխատել ռուսական միջնորդների հետ: Իսկ վերջինները նաեւ մի շարք պայմաններ են առաջադրում, այդ թվում՝ ապրանքի իրացման բացառիկ իրավունք: Իսկ հայերն այդ այնքան էլ չեն սիրում ու երբեմն սկսում են գաղտնի աշխատել այլ գործընկերների հետ»,- հավելեց Գագիկ Մակարյանը: