Բավ է պառակտվել
06-08-2014 17:44

Ռուսաստանը կարող է դադարեցնել Եվրոպական չարտերները

Ռուսական ավիացիոն իշխանությունները կարող են դադարեցնել եվրոպական չարտերների մի մասը, փոփոխել անդրսիբիրյան երթուղիները եւ ուկրաինական ավիափոխադրողների համար փակել օդային տարածքը: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»--ը: Այդ գործողությունները «Դոբրոլյոտ» ավիաընկերության նկատմամբ Եվրամիության ընդունած պատժամիջոցների պատասխանն են:

Տրանսպորտի նախարարությունում հաստատել են միջոցառումների քննարկման փաստը եւ հիշեցրել, որ համապատասխան հանձնարարությունը ստացվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից:

Խոսքը մի շարք բեռնատար եւ ուղեւորատար ավիաընկերությունների չարթերային թռիչքների դադարեցման մասին է, որոնց թռիքի թույլտվությունները ժամանակավոր հիմունքներով են տրամադրվել: Անդրսիբիրյան երթուղիներով Ռուսաստանի օդային տարածքում ինքնաթիռների շարժման փոփոխությունները կհանգեցնեն թռիչքային ժամանակի ավելացմանը: Դա կհանգեցնի ավիափոխադրողների վնասների աճին՝ պայմանավորված չվերթում վառելիքի ծախսումների եւ անձնակազմ աշխատավարձի բարձրացումներով: Այսպիսով, եվրոպացի փոխադրողները ասիականների համեմատությամբ կկորցնեն իրենց մրցունակությունը:Օգոստոսի 4-ին «Դոբրոլյոտը» դադարեցրել է բոլոր թռիչքները՝ չեղարկելով Boeing-737-800 օդանավերի լիզինգի պայմանագրերը: «Դոբրոլյոտը» նույնպես հայտնվել է ԵՄ-ի «սեւ ցուցակում», քանի որ վերջինս իրականացնում էր Մոկսվա-Սիմֆերոպոլ չվերթը: