Բավ է պառակտվել
07-07-2014 20:11

Ռուսաստանը և Սերբիան ՛՛Հարավային հոսքի՛՛ վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանը եւ Սերբիան պատրաստ են առաջիկա օրերին «Հարավային հոսքի» վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո:

Սերբիայի վարչապետն իր հերթին հաստատել է, որ գազատարի ծրագրի շուրջ միայն տեխնիկական հարցեր են մնացել, որոնք «արագորեն լուծվում են»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ծրագրի իրականացումը նպաստելու է ռուսական գազը եվրոպացի սպառողներին հասցնելու հուսալիությանը:

«Այն, որ սա առաջնահերթ եւ շատ լուրջ ծրագիր է, ակնհայտ դարձավ բոլորի համար, այդ թվում՝ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում,- հայտարարել է Մեդվեդեւը:- Հույս ունեմ, որ այն կնպաստի առաջիկա տասնամյակների ընթացքում ռուսական գազը եվրոպական սպառողներին հասցնելու հուսալիության ապահովմանը»: