05-07-2014 11:03

Ուկրաինան ԵՄ-ից գազ է ստանում 360-370 դոլարով

Ուկրաինան Եվրամիությունից գազ ստանում է միջին գնով, որը հավասար է մոտավորապես 360-370 դոլարի` 1000 խորանարդի դիմաց: Газета.Ru-ն գրում է, որ այս մասին հայտարարել է «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը:

Նա նաև հավելել է, որ ռուսական «Գազպրոմ» հոլդինգը «Նավթոգազի» հետ վերջին բանակցությունների ընթացքում պատրաստ չի եղել փոխզիջման գնալու և արհեստականորեն հակամարտություն է ստեղծել:
«Ռուսական կողմը եկել է ոչ թե պայմանավորվելու, այլ՝ հակամարտություն ստեղծելու», - հայտարարել է վերջինս:

Ռուսաստանն ու Ուկրաինան տվյալ պահին չեն պայմանավորվել գազի գնի շուրջ: Ավելի վաղ Կոբոլևը հայտարարել էր, որ Ուկրաինան գազի կիրառման մոտ 20 տոկոսով կրճատման պարագայում կկարողանա նորմալ անցկացնել ձմեռը` Ռուսաստանից գազի մատակարարման բացակայության պարագայում: