Բավ է պառակտվել
16-04-2014 17:43

Ռուսաստանում նավթի գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել

Ռուսաստանում նավթի գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել: Այս մասին, ՌԴ բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկիին վկայակոչելով, հաղորդում է «Business FM»-ը: Հանքավայրը ստացել է ՛՛Մեծ՛՛ անվանումը և գտնվում է Աստրախանի մարզում: Այն 300 մլն տոննա նավթի ու 90 մլրդ խմ գազի չափով է գնահատվում: Սա վերջին տարիներին հայտաբերված նավթի ամենամեծ հանքավայրն է: Դոնսկիի խոսքերով, այն հաստատում է Աստրախանի մարզի բնական պաշարների առումով հեռանկարները: Նախորդ նշանակալից բացահայտումը եւս այդ տարածաշրջանում է արվել: 2006թ. «Լուկոյլի» երկրաբանները Կասպից ծովի համապատասպան հատվածի հատակին ավելի քան 150 մլն տոննա նավթի արդյունահանելի պաշարով Ֆիլանովսկու անվան հանքավայրն էին հայտնաբերել: Ակնկալվում է, որ այդ հանքավայրի մշակմամբ զբաղվելու է АФБ նավթագազային ընկերությունը, որ արդեն երկար տարիներ է` աշխատում է Աստրախանի մարզում: Երկու տարի առաջ ընկերությունը 140 մլն տոննա նավթ էր հայտնաբերել հարեւան տամբովյան շրջանում: АФБ-ն կարող է միայնակ մշակել հանքավայրը, կամ` գործընկերոջ հրավիրել: Դրա ամենահավանական թեկնածուների շարքում են «Ռոսնեֆտը» եւ «Լուկոյլը», որոնց ակտիվները հարեւան ռեգիոններում են տեղակայված: Հաշվի առնելով ցամաքում հարուստ ածխաջրածնային հանքավայրերի սակավությունը` ճյուղի բոլոր խոշոր խաղացողները կարող են հետաքրքրություն ցուցաբերել նախագծի նկատմամբ: