Բավ է պառակտվել
06-08-2014 10:33

Մոսկվայի և Թեհրանի միջև առտևրա-նավթային ոլորտում բազմամիլիարդանոց փաթաթուղթ է ստորագրվել

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությանը հղում անելով Взгляд-ը գրում է Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիր, որը նախատեսում է տնտեսական համագործակցության կտրուկ ակտիվացում: Փաստաթուղթը Մոսկվայի և Թեհրանի միջև առտևրա-նավթային ոլորտում բազմամիլիարդանոց փաթեթային համաձայնության հիմք է դնում, գրում է «Коммерсант» թերթը։ Հուշագիրը ենթադրում է առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնում էլեկտրացանցային ենթակառուցվածքի զարգացման, նավթագազային համալիրի, ինչպես նաև ավտոմեքենաների, սարքավորումների և սպառման ենթակա այլ ապրանքների մատակարարման ոլորտներում: Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում հստակեցրել են, որ նշված ուղղությունների շրջանակներում կոնկրետ պայմանագրեր կքննարկվեն Թեհրանում սեպտեմբերի 9-10-ին՝ Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ռուսաստանի կառավարությունում եղած աբյուրների համաձայն՝ տնտեսական կապերի զգալի ուժեղացման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Հասան Ռոհանին պայմանավորվել էին անցած տարի Բիշկեկում՝ նրանց առաջին հանդիպման ընթացքում: