Բավ է պառակտվել
16-07-2014 09:22

Հաջորդ տարի ռուսական նավթամթերքը ՀՀ կմատակարարվի առանց մաքսատուրքի

«ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը երեկ հայտարարել է, թե մինչև 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Իսկ մաքսային այդ արտոնությունը վերաբերելու է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ներկրելու է և՛ բենզին, և՛ դիզվառելիք, և՛ նավթային հանքանյութ: Իսայանը նաև ասել է, թե այլ ընկերությունների ոչ ոք չի արգելել նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել, բայց նրանցից արդեն մաքսատուրք կգանձվի: Այսպիսով, պաշտոնապես հայտարարվեց, որ 2013թ. կնքված գազային պայմանագրից հետո «Գազպրոմ»-ին ՀՀ Սահմանադրությունից վեր արտոնություններ են տրվել՝ մենաշնորհային դիրք տալով: Նման հայտարարությունները, թերևս, այսուհետ պետք է ոչ թե արտասովոր համարել, այլ՝  Հայաստանի գաղութացման գործընթացի տրամաբանական շարունակություն»,–գրում է «Ժողովուրդ»-ը: