Բավ է պառակտվել
10-06-2014 11:20

Ռուս-ուկրաինական գազային բանակցություններն ավարտվեցին առանց պայմանավորվածության

ԵՄ-ի ներկայացուցչի մասնակցությամբ երեքշաբթի գիշերը Բրյուսելում կայացած ռուս-ուկրաինական գազային բանակցությունների հերթական փուլը կրկին ավարտվեց առանց վերջնական պայմանավորվածության ձեռքբերման:

՛՛Մեր ուկրաինացի եւ ռուս գործընկերները պետք է խորհրդակցեն իրենց կառավարությունների հետ, եւ բանակցությունները կարող են շարունակվել երեքշաբթի երեկոյան ժամը 9-ին, կամ չորեքշաբթի առավոտյան 9-ին՛՛, - ասել է էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Գյունտեր Էթինգերը երեքշաբթի օրը 7 ժամ տեւած հանդիպման ավարտից հետո:

Նա նշել է, որ չնայած երկարատեւ բանակցությունների, որոնք ներառում են նաեւ գազի գնի, գոյություն ունեցող պայմանագրերի եւ շուկայական իրավիճակի հարցերը, կողմերի մոտ դեռեւս մնացել են «բաց հարցեր» եւ «տարբեր տեսակետներ»: