Բավ է պառակտվել
06-12-2014 11:00

Ռուբլու արժեզրկման պատճառով սկսում է կրճատվել արտահանումը

««Երևան գարեջուր» ընկերությունը ռուբլու արժեզրկման պատճառով այս օրերին վնասներ է կրում», այս մասին «Ժողովուրդ» տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայիրյանը : Ըստ աղբյուրի՝  ընկերությունը երկար ժամանակ է, ինչ գարեջուր է արտահանում ՌԴ, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով որոշակի քանակությամբ կրճատել է արտահանման ծավալները: «Գնորդների կողմից տեղում իրացնելու ժամանակ մի շարք խնդիրներ են առաջանում, մարդկանց գնողունակությունն է ընկնում: Հակառակ դեպքում մենք կարող էինք ավելի մեծ քանակությամբ գարեջուր արտահանել Ռուսաստանի Դաշնություն»,–թերթի փոխանցմամբ ասել է Հայիրյանը: