Բավ է պառակտվել
09-12-2014 14:44

Ռուբլին կրկին էժանացել է

Այսօր Մոսկվայի բորսայի աճուրդայինի օրվա սկզբում Brent տեսակի նավթի՝ բարելի դիմաց 65 դոլար էժանացման ֆոնին երկարժութային զամբյուղի նկատմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է: Սակայն ՌԴ-ի ԿԲ-ն պահպանում է շուկայական իրավիճակի վերահսկողությունը, և օտարերկրյա արժույթների փոխարժեքները չեն հասնում պատմական պիկերին: Եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ի բյուջեին անհրաժեշտ է բարելի դիմաց 3700 ռուբլու գին, ապա դոլարի փոխարժեքը (բարելի դիմաց 65,55 դոլար) պետք է հավասարվի մոտ 56,4 ռուբլու: Սակայն ՌԴ-ի ԿԲ-ն կողմից ռուբլու աջակցության համար վաճառված 4,5 մլրդ դոլարը ստիպում է ճշգրտումներն է մտցնել: ԿԲ-ն, հավանաբար արժույթ է վաճառել նաև այսօր, քանի որ դոլարը դեռևս 54 ռուբլու մակարդակում է: Բացի այդ, դեկտեմբերի 11-ին նախատեսվում է մոնետար քաղաքականության վերաբերյալ ՌԴ ԿԲ-ի նիստ է, որից հետո կարգավորիչը կարող է ռուբլու դեմ խաղացող սպեկուլյատներին անակնկալ մատուցել: