Բավ է պառակտվել
28-11-2014 08:16

Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել

«Երեկ երեկոյան ռուսական ռուբլին նոր հակառեկորդ սահմանեց: Մոսկովյան ֆոնդային բորսայում, ուշ երեկոյան տվյալներով, մեկ դոլարի գինը կազմում էր 48 ռուբլի 65 կոպեկ, իսկ մեկ եվրոյի գինը 60 ռուբլի 92 կոպեկ»,-նման տվյալներ է հաղորդում «Հայկական ժամանակ»-ն ու շարուբակում. «Օրվա ընթացքում Ռուսաստանի կենտրոնական բանկը մի քանի փորձ է կատարել ռուբլու արժեզրկումը կանխևու համար, բայց դրանց ազդեցությանը կարճատև է եղել: Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաև դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից: Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով և կազմել 123 միլիոն դոլար, նվազումը մոտ 20 տոկոս: Տրանսֆերտների ծավալների նվազումը, անկասկած, շարունակվելու է ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում»: