Բավ է պառակտվել
05-08-2015 12:08

Ռուբլին ամրապնդել է իր դիրքերը նավթի թանկացման շնորհիվ

Դոլարի փոխարժեքը մոսկովյան բիրժայում ընկել է 26 կոպեկով մինչև 62.8 ռուբլու, իսկ եվրոն էժանացել է 45 կոպեկով հասնելով 68.24 ռուբլու: Այդ մասին են վկայում բորսայի տվյալները: Ռուբլու ամրապնդումը կապված է Ռուսաստանի հիմնական արտահանման ապրանքի` նավթի թանկացման հետ: Միաժամանակ մասնագետների կարծիքով նավթի թանկացումը ժամանակավոր երևույթ է, և ակնկալվում է, որ դոլարը կրկին կամրապնդի իր դիրքերը: Գործարքների սկզբին Brent մակնիշի նավթը նախորդ օրվա հետ համեմատած թանկացել է 1 տոկոսով, և գերազանցել բառելի համար 50 դոլար սահմանագիծը:
Ինչպես հայտնում են «Ֆինամ» ընկերության վերլուծաբանները, նավթի գնի այդ մակարդակը հնարավորություն կընձեռնի շուկային վերականգնվելու օգոստոսի 3-ի էժանացումից հետո: Մասնագետները նաև նշում են, որ թանկացումը ըստ ամենայն հավանականության ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ Իրանը և Լիբիան մտադիր են ավելացնելու հանույթի ծավալները: «Էաժանացումը կասեցվում է ԱՄՆ նավթի պաշարների նվազման ակնկալիքով վերջին շաբաթվա ընթացքում» ասվում է ընկերության անդրադարձի մեջ: