Բավ է պառակտվել
04-02-2015 14:38

Ռուբեն Վարդանյանը կզբաղվի նավթի փոխադրումներով

Globaltrans-ի համասեփականատերեր Նիկիտա Միշինը, Կոնստանտին Նիկոլաեւը եւ Անդրեյ Ֆիլատովը գործընկեր են ներգրավել նավթի եւ նավթամթերքների փոխադրման բիզնեսի ոլորտում: «Բալտրանսսերվիս» ընկերության 40 տոկոսը նրանք վաճառել են «Վարդանյան, Բրոյթման եւ ընկերներ» ընկերությանը: Այս մասին «Վեդոմոստի»-ին պատմել է գործարքի կողմերից մեկին մոտ կանգնած աղբյուրը: Դա հաստատել է գոծարարների ներկայացուցիչւ եւ նրա գործընկերը «Վարդանյան, Բրոյթման եւ ընկերներ» ընկերությունից: Գործարքից հետո Globaltrans-ի մոտ մնացել է «Բալտրանսսերվիսի» բաժնետոմսերի 60 տոկոսը: «Բալտրանսսերվիս»-ը Ռուսաստան, ԱՊՀ-ի եւ բալթյան երկրներ նավթ ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է: