Բավ է պառակտվել
08-06-2015 15:52

ՀՀԿ-ն քննարկել է սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի դիմումը

Իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ) «Հայաստանի Էլցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ քննարկել է, ո՛չ թե սակագնի չափսը, այլ հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ որքան ցածր լինեն սակագները, այդքան ավելի լավ կզարգանա էկոնոմիկան: ԱԺ խոսնակը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ-ն այս հարցի շուրջ այնցկացրել է քննարկում: Նույն խնդրի վերաբերյալ քննարկում է ունեցել  նաև  «Բարգավաճ Հայաստան » կուսակցությունը, ինչը կարող էին անել նաև մյուս կուսակցությունները: