03-12-2014 19:45

Գների աճը 5%-ի սահմաններում է. դա նորմալ է.ՀՀ վարչապետ

Այսօր լրագրողներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարերց, որ վերջին  օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Կառավարությունը հետեւում է  դրամի թուլացման գործընթացներին, իսկ անհրաժեշտ քայլերը Կենտրոնական բանի իրավասությունների սահմաններում են, հայտարարեց վարչապետը: Կարեւոր է, որպեսզի տնտեսությունը կարողանա հնարավորության դեպքում օգտվի դրական կողմերից, իսկ ինչ վերաբերում է բացասականներին, ապա կարեւոր է, որ ինֆլյացիան արդարացված լինի: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ մենք մոնիթորինգ ենք անցկացրել. Ինֆլյացիան 5% սահմաններում է, ինչը մենք համարում ենք նորմալ», - հայտարարեց նա: Իրավիճակը պետք չէ կապել ներտնտեսական գործընթացների հետ. Պատճառը տարածաշրջանային, մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն են, սակայն իրավիճակը կարող է խորացնել հասարակության արձագանքը: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ իրավիճակը Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է: Համոզված եմ, որ մոտ օրերս ամեն ինչ կկարգավորվի: Նման խոշոր տատանումների դեպքում Կենտրոնական բանկը պարտադիր արժութային ինտերվենցիաներ կիրականացնի՝ իրավիճակը կայունացնելու նպատակով», - նշեց վարչապետը: Նշենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը նվազել է 16 դրամով՝ մինչեւ 433 դրամ: Դեկտեմբերի 3-ի դրությամբ Կենտրոնական բանկի փոխարժեքով այն թանկացել է մինչեւ 442 դրամ: Որոշ բանկերում վաճառքի փոխարժեքը հասնում է մինչեւ 445 դրամ: