Բավ է պառակտվել
22-01-2016 15:35

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը

ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակում է մտցրել Հայաստանից Ռուսաստան ներկրվող որոշ գյուղատնտեսական մթերքների համար՝ պայմանավորված «Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով, և, համապատասխանաբար, Ռուսաստանում այդ հիվանդության տարածման վտանգից ելնելով»։

Արգելքը տարածվում է դաբաղով հիվանդանալու ենթակա կենդանիների՝ մասնավորապես խոզերի, կովերի, գոմեշների, ոչխարների և քարայծների մսի վրա։ Արգելվում է ներմուծել այդ կենդանիների միսն ու գենետիկ նյութերը, նաև ջերմամշակման չենթարկված կաթն ու կաթնամթերքը, ինչպես նաև բուրդը, կաշին ու մորթին, եթե դրանք չեն մշակվել այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք երաշխավորում են դաբաղի վիրուսի ոչնչացումը: