20-02-2017 15:55

Ռուսաստանը դարձել է առաջատար նավթարդյունահանող՝ գերազանցելով Սաուդյան Արաբիային

Joint Organization Data Initiative-ի տվյալների համաձայն 2016թ. դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Ռուսաստանը 4%-ով ավելացրել է նավթի արդյունահանումը՝ օրական հասցնելով 10,49 մլն բարելի:
Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը ավելացրել է 3%-ով՝ օրական հասցնելով 10,46 մլն բարելի: Երրորդ տեղում գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ նավթարդյունահանումը աննշան նվազել է՝ նոյեմբերի 8,9 մլն բարելից դեկտեմբերին հասնելով 8,8 մլն-ի:
Հիշեցնենք, որ Միջազգային էներգետիկ գործակալության կողմից փետրվարին իրականացված մոնիտորինգի համաձայն ՆԱԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրները հիմնականում կատարում են նավթի արդյունահանման կրճատման իրենց ստանձնած պարտավորությունները:
Արգելքը հանգեցրել է վերջին երկու տարում ՆԱԵԿ-ի արդյունահանման առաջին լիարժեք կրճատմանը՝ օրական միանգամից 1 մլն բերելով: Ռուսաստանն իր արդյունահանումը կրճատել է օրական մոտ 100 հազ. բարելով: