02-05-2016 08:11

Ռուսաստանը վավերացրել է ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և 2 արձանագրությունների վավերացման մասին օրենքը:
Համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանի Բուրաբայ գյուղում՝ 2015թ. մայիսի 29-ին:
«Վավերացնել ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասվում է օրենքում: