Բավ է պառակտվել
06-02-2015 16:52

ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի վարկ ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: