Բավ է պառակտվել
03-02-2016 09:42

Ռուսաստանը պատրաստվում է սահմանափակել թուրքական մրգերի ու բանջարեղենի ներմուծումը

Ռուսաստանը կարող է ֆիտոսանիտարական պատճառներով թուրքական մրգերի ու բանջարեղենի ներմուծման արգելք սահմանել, որոնք չեն հայտնվել տնտեսական պատժամիջոցների ներքո: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության պետ Ալեքսեյ Ալեքսեենկոն: Երեքշաբթի օրն ավելի վաղ հայտնի է դարձել, որ կանխվել է Ռուսաստան 7.8 տոննա թուրքական չերի տեսակի լոլիկների ներմուծումը: Բացի այդ, Գելենջիկի նավահանգստում կալանքի տակ է առնվել վնասակար կարանտինային նյութով վարակված Թուրքիայից ներմուծված պեկինյան կաղամբի խմբաքանակ:

Հունվարի 1-ից Ռուսաստանում, ուժի մեջ է մտել Թուրքիայի դեմ միջոցառումների հատուկ տնտեսական հրամանագիր: Փաստաթղթի համաձայն Թուրքիային արգելվում է Ռուսաստան ներմուծել մի շարք մրգեր և բանջարեղեններ, այդ թվում, լոլիկ: Արգելքը նաև անդրադարձել է սառեցված մսեղիքի մասերի, հնդկահավերի, հավերի, թուրքական մեխակների և աղի ներմուծման վրա: