Բավ է պառակտվել
03-04-2015 11:21

Ռուսաստանը մտադիր չէ արգելել սերբական խնձորի ներմուծումը

Ռուսգյուղվերահսկման ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարեց, որ գերատեսչությունը մտադիր չէ սահմանափակել Սերբիայից ներմուծվող խնձորի մատակարարումը: Չնայած նրան, որ սերբական խնձորի ծավալների կտրուկ աճը որոշակի կասկածներ հարուցեց Ռուսգյուղվերահսկման մոտ, վերջերս Մոսկվայի և Բելգրադի միջև ծավալված երկխոսությունը շարունակվում է: «Կարծում եմ, որ մենք ծայրահեղ միջոցներ չենք ձեռնարկի», - հայտարարեց Դանկվերտը՝ նշելով, որ «եթե երկխոսության ընթացքում հարցեր լուծելու հնարավորություն կա, ապա մատակարարումը արգելելը անիմաստ է»: Սերբիայից խնձորի ծավալի ավելացման մասին Ռուսգյուղվերահսկումը հայտնել էր մարտի 21-ին: Գերատեսչությունում չեն բացառել, որ դա կարող էր տեղի ունենալ այն ԵՄ-ի երկրներից արտադրանքի վերաարտահանման արդյունքում, որոնց նկատմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել: 2015 թվականի հունվարի կեսին հաղորդվել է այն մասին, որ Մոսկվան և Բելգրադը մտադիր են խստացնել սերբական մրգի և բանջարեղենի մատակարարման վերահսկողությունը: Ռուսգյուղվերահսկման պաշտպոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոյի խոսքով՝ խնձորի ներմուծման ընթացքում հայտնաբերվել են կեղծված սերտիֆիկատներ: Ալեքսեենկոն պարզաբանեց, որ դա վկայում է այն մասին, որ սերբացի մատակարարողները սերտիֆիկատները կեղծող միջազգային խարդախների զոհ են դարձել, ովքեր այսպիսով շրջանցում են ՌԴ-ի կողմից սահմանված պատժամիջոցները: 2014 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանը մեկ տարով արգելք սահմանեց ԵՄ-ի անդամ երկրներից, ինչպես նաև Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից ներմուծվող մսեղենի, բանջարեղենի, մրգի, ծովամթերքի, սառեցրած ձկան, կաթի և կաթնամթերքի նկատմամբ: Տվյալ սահմանափակումները կատարվեցին ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ սահմնված պատժամիջոներին, որոնք ընդունվել էին Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում սկսված ճգնաժամի հետևանքով: Ավելի ուշ ՌԴ սև ցուցակում հայտնվեց նաև կենդանի ձուկը: Սակայն տվյալ ցուցակից հանվեցին սաղմոնի և իշխանի մանրաձկնիկները, առանց լակտոզայի կաթը և կաթնամթերքը, սերմնացան կարտոֆիլը, վիտամինները և այլն: