Բավ է պառակտվել
14-11-2014 14:16

Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է նավթի գների անկմանը.Պուտին

Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գների անգամ «աղետալի» նվազմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 
«Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում՝ այսպես կոչված էներգակիրների գների աղետալի նվազման մասին, ինչը բոլորովին հնարավոր է, մենք դա հաշվի ենք առնում»,- ասել է նախագահն Ավստրալիայում G20 գագաթաժողովից առաջ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում: 
Պուտինը հայտնել է, որ գագաթաժողովի ընթացքում մի քանի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: 
Ընդ որում՝ նա նշել է, որ մտադիր չէ ինքը բարձրացնել պատժամիջոցների խնդիրը: «Ինչո՞ւ պետք է ես դրա վրա ուշադրություն հրավիրեմ, ինչ-որ բանի մասին խնդրեմ: Դա անօգուտ է»,- ասել է Պուտինը: