Բավ է պառակտվել
17-11-2014 11:38

ՌԴ-ն Իրանից մինչև Ադրբեջան երկաթգիծ կկառուցի

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրաֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը տրանսպորտի ոլորտում մի շարք չլուծված խնդիրներ ունեն:
Օրինակ՝ Իրանում դեռևս ամբողջությամբ չի աշխատում «Կանաչ քարտեզ» համակարգը. իրանցի վարորդները ՌԴ-ում կարող են ավտոմեքենաները պարտադիր ապահովագրել մեկ տարով, իսկ ռուս վարորդներն Իրանում՝ միայն 15 օրով:
Ռուս պաշտոնյան նշել է, որ վերջին 2-3 տարիներին տրանսպորտային բոլոր միջոցներով փոխադրումների ծավալներն աճել են՝ բացի երկաթուղայինից:
2013թ.-ին ավտոմեքենաներով փոխադրումներն Իրանի և Ռուսաստանի միջև աճել են 39 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: