Բավ է պառակտվել
12-09-2015 11:41

Ձկնարտադրական տնտեսություններ քայքայման եզրին են. Ա. Աթոյան

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը այսօր կայացած ասուլիսին նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է՝ ձկնարտադրության ծավալների չափով, սակայն կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձկնարտադրության ոլորտի զարգացմանը.
«Խնդիրների մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, սակայն լուծում չեն գտնում: Արդյունքում, մոտ ապագայում կունենանք քայքայված ձկնարտադրական տնտեսությունների ստվար զանգված, և չնայած դրան պատասխանատու պետական կառույցները շարունակում են անտարբերություն ցուցաբերել:
Գյուղնախարարությունը չի տիրապետում առկա խնդիրներին, և չի հասկանում, թե ինչպես կարելի է լուծում տալ դրանց», ասաց բանախոսը:
Ա. Աթոյանը նշեց, որ խոչնդոտներից առաջինը թանկ ձկան կերն է, որը բարձրացնում է ինքնարժեքի գինը: Բացասաբար է անդրադառնում նաև ձկան շուկայի վերահսկողության բացկայությունը: Ոլորտում կան արտոնյալ գործարարվեր, որոք ի տարբերություն մյուսների կարողանում են շրջանցել խոչընդոտները:
«Այսօր ձկնարտադրողներն արդեն ինքնարժեքից 400-500 դր.-ով պակաս են իրացնում ձուկը: Թառափը մեծածախ շուկայում արդեն 1000-1100 դրամ է, ձկնաբուծության շուկայում լիկվիդացիոն գներ են գործում, և այն գնում է քայքայման»:
Բանախոսը առաջարկում է Սևանա լճի ձկնաբուծության ծրագրին միացնել ընդհանրապես Հայաստանի ձկնաբուծության ծրագիրը՝ առանց տարանջատելու, և միասնական ներկայացնել, գովազդել: Բացի այդ նա առաջարկում ե մի քանի նախարարության մասնագետներից բաղկացած խումբ ձևավորել ՝մի կառույցի մեջ, որը կզբաղվի կոնկրետ ձկնարտադրության ոլորտով:
Մարինե Բարսեղյան