Բավ է պառակտվել
30-03-2015 12:54

ՌԴ Լեհաստան է վերադարձրել Ղազախստանի համար նախատեսված 20 տոննա խնձորը

ՌԴ Գյուղատնտեսական վերահսկման ծառայությունը չի թույլատրել երկիր ներմուծել Բելառուցից Ղազախստան ուղևորվող շուրջ 20 տոննա լեհական խնձորը, հայտնեց երկուշաբթի գերատեսչության Բրյանսկի և Սմոլենսկի շրջանների վարչությունը: Ռուսաստանը մեկ տարով արգելել է իրեն նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներից՝ ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից մի շարք պարենային մթերքների ներմուծումը: Համապատասխան ցուցակում են հայտնվել տավարի և խոզի միսը, թռչնամիսը, ծովամթերքները, բանջարեղենը, միրգը և կաթնամթերքը: ՌԴ տարածքով մթերքների տրանզիտը թույլատրվում է միայն Մաքսային միության արտաքին սահմանի ռուսաստանյան հատվածում գտնվող մաքսակետերի միջոցով: ՌԴ Գյուղատնտեսական վերահսկման ծառայությունը դիմել է այդ քայլին վերջերս հաճախ դարձած տրանզիտային մթերքի տեսքով ռուսաստանյան շուկա խատումներով ներմուծվող մթերքները: Չնայած ձեռնարկված միջոցներին Բելառուսի տարածքից դեռ փորձում են ներմուծել Եվրոպայից եկող արգելված մթերքը: «ՌԴ տարածքով տրանզիտի կանոնների խատման պատճառով ՌԴ Գյուղատնտեսական վերահսկման ծառայության մասնագետների կողմից արգելվել է 19,5 տոննա լեհական խնձորի ներմուծումը», - ասվում է հաղորդագրության մեջ: Մրգի վերջնակետը Ղազախստանն էր և այն ուներ Բելառուսի ֆիտոսանիտարային սերտիֆիկատով: Տրանզիտի արգելքի պատճառն է հանդիսացել մասնավորապես այն փաստը, որ «Կրասնի Կամեն» մաքսակետը գտնվում է ոչ թե Մաքսային միության արտաքին սահմանում, այլ Բրյանսկի շրջանում: