Բավ է պառակտվել
05-02-2015 10:02

ՌԴ-ն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին $5 միլիոն կտրամադրի

Ռուսաստանը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին կտրամադրի ավելի քան $5 միլիոն ՄԱԿ-ի զարգացման ծրագրով: Գումարը նախատեսվում է ուղղել երկրի գյուղատնտեսական շրջանների համապարփակ աջակցությանը, ինչպես նաև «համայնքների կայունության մակարդակի բարձրացմանը»: «Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի հունվարի 21-ի ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հայաստանի Հանրապետությունում 2015-2019 թթ.-ին «Գյուղատնտեսական շրջանների համապարփակ աջակցությունը. համայնքների կայունության մակարդակի բարձրացում» նախագծի իրականացման նպատակով տրամադրված է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար», — նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: Ռուսաստանյան ԱԳՆ մամլո ծառայությունում նաև հստակեցվում է, որ ըստ տվյալ նախագծի Հայաստանի Տավուշի մարզում նախատեսվում են «կայուն զարգացմանը, գյուղատնտեսական գործունեության եկամուտների ավելացմանը, աղքատության նվազմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը» ուղղված մի շարք միջոցառումներ: Նախագծի շահառուների թիվը կազմելու է 62 հազար մարդ: «Ռուսաստանի կողմից այդ նախագծի ֆինանսավորումը և փորձագիտական և տեխնիկական աջակցությունը ներդրում կհանդիսանա միջազգային հանրության ճիգերով Հայաստանի ՄԱԿ-ի հազարմյակի զարգացման նպատակի գործում», — նշել են ՌԴ ԱԳՆ-ում: