Բավ է պառակտվել
26-11-2015 11:54

Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի

Ռուսական «Су-24» ռմբակոծիչի հետ պատահարը կհանգեցնի Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցների հաստատմանը: Ռուսաստանը կարող է սահմանափակել Թուրքիայից սննդամթերթի և այլ ապրանքների ներմուծումը: Ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ սահմանափակում կդրվի, դեռևս չկա: Սննդամթերքի նկատմամբ էմբարգոյի սահմանումը, ինչպես դա արվեց Արևմուտքի երկրների նկատմամբ, ևս դեռ չի քննարկվում: Միաժամանակ Դաշնության մաքսային ծառայությունը ապրիորի չի թույլատրում թուրքական ապրանքների մուտքը Ռուսաստան, քանի որ դրանց անցկացման համար մաքսային ծառայողները պետք է իրականացնեն ապրանքների 100%-անոց ստուգում, այն է` համաձայնեցնել դա բոլոր ֆունկցիոնալ բաժինների հետ, ստուգել և նմուշներ վերցնել, որոնք կհաստատեն ապրանքների համապատասխանությունը անվտանգության և որակի չափորոշիչներին: Թուրքիային բաժին է ընկնում Ռուսաստան սննդամթերքի ներկրումների ամբողջ ծավալի 4%-ը: Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Թուրքիան Ռուսաստան է արտահանել 1 մլրդ. դոլարի պարենամթերք: Հիմնական ծավալը ապահովում են ցիտրուսային մրգերն ու լոլիկը, սակայն Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է այդ մթերքների ներկրումն իրականացնել Իրանից, Մարոկկոյից, Իսրայելից և այլ երկրներից: