Բավ է պառակտվել
06-04-2015 09:58

Մեդվեդևը համաձայնեցրել է Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի հարցերը

Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բոլոր զկբունքորեն կարևոր հարցերը համաձայնեցվել են, հայտարարեց ՌԴ վարչապետը Դմիտրի Մեդվեդևը Վիետնամում կայացած բանակցություններից հետո: Նրա խոսքով` Ռուսաստանը հուսով է , որ շուտով համապատասխան պայմանագիր կստորագրվի: «Մենք պայմանավորվել ենք գրեթե բոլոր հարցերի շուրջ: Փաստաթղթերի ստորագրումը մոտենում է իր ավարտին: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ համաձայնեցվել են բոլոր սկզբունքային հարցերը: Հուսով եմ, որ շուտով մենք կկարողանանք արդեն ստորագրել պայմանագիրը», -ասաց նա: