Բավ է պառակտվել
08-08-2015 12:10

ՌԴ Թուրքիային առաջարկներ է արել` կապված նոր գազամուղի կառոցուցման հետ

Ռուսաստանը Թուրքիային է ուղարկել 2 առաջարկ` կապված թուրքական գազամուղի կառուցման միջպետական համաձայնագրի հետ: «Մենք Թուրքիա ուղարկել ենք երկու առաջարկ: Առաջինը մեկ գծի վերաբերյալ, իսկ երկրորդը` 4-ի: Առաջարկները այժմ քննարկվում են թուրքական պաշտոնյաների կողմից».- հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայության պետը: Ինչպես հուլիսի վերջին հայտնել էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, 1-ից 2 շաբաթվա ընթացքում Ռուսաստանը պատրաստ կլինի ստորագրել գազամուղի մեկ գծի կառուցման համաձայնագիրը: Նախարարը նշեց, որ թուրքական կողմը ուսումնասիրում է համաձայնագիրը: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ «Թուքրական հոսանք» նավթամուղի երկրորդ և չորրոդ գծերը, որոնք նախատեսված են գազը Եվրոպա ուղարկելու համար, և դրանց կառուցման աշխատանքների ծրագրեը առանձնացվելու են առանձին փաստաթղթով:Օգոստոսի Թուքրիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Տաներ Յիլդիզը հայնտել էր, որ ՌԴ-ն հարցում է ուղարկել գազմաուղի 4 գծերի կառուցման աշխատանքների վերաբերյալ: Ռուսական «Գազպորմ»-ը և թուրքական Botas-ը փոհամաձայնեցման հուշագիր էին ստորագրել անցած տարվա դեկտեմբերին, որը նվիրված էր Սև ծովով անցնելիք` Ռուսաստանից Թուրքիա գնաող գազամուղին: Գազամուղի կառուցմամբ զբաղվելու է «Газпром Русская» ընկերությունը: «Թուրքական հոսանք» գազամուղի կառուցման որոշումը ընդունվլե էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2014 թ-ի դկետմեբերի 1-ին Անկարա կատարած այցի ժամանակ, երբ ՌԴ կառավարությունը մերժեց Եվրոպայի հարավով անցնելիք գազամուղի կառուցման ծրագիրը, կապված ԵՄ ոչ կոնստրուկտիվ քաղաքականության հետ: