Բավ է պառակտվել
27-02-2015 12:45

ՌԴ կզեղչի Թուրքիային հատկացվող գազի գինը

  

Ռուսաստանը Թուրքիայի համար 10,2%-ի գազի զեղչ կկատարի: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Գազպրոմ»-ի ղեկավարության և Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջև, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Նախորդ տարի Թուրքիան Ուկրաինայի տարածքով անցնող «Երկնագույն հոսանք» գազատարով ստացել է 27,4 մլն. կուբոմետր գազ: Հիշեցնենք, որ մի շարք եվրոպական երկրների կողմից «Հարավային հոսանք» գազատարի կառուցումից հրաժարվելուց հետո Ռուսաստանը որոշում է կայացրել Թուրքիայի օգտին և հայտարարելէ նոր «Թուրքական հոսանք» գազատարի կառուցման մասին, որը պետք է անցնի Անապայի շրջանի Սև ծովի ավազանով դեպի Թուրքիան: Փետրվարի 8-ին կողմերը համաձայնեցրել են գազատարի ցամաքային հատվածը: Մոտ օրերս գազատարի նոր ծովային տարածքում որոնողական աշխատանքների անցկացման համար համաձայնություն ձեռք կբերվի: