Բավ է պառակտվել
05-05-2015 11:32

ՌԴ-ն Թուրքիային զեղչով գազ կհատկացնի

«Գազպրոմ» ընկերությունը զեղչեր կկիրառի թուրքական ընկերությունների համար: Նշվում է, որ թուրքական կողմին սա հաջողվել է մի քանի ամիս տևած լարված բանակցություններից հետո: Զեղչով գազ կվաճառվի Enerco Enerji, Bosphorus gaz, Avrasya gaz, Shell, Bati Hatti, Akfel gaz և Kibar Enerji ընկերություններին, սրանց է բաժին ընկնում ռուսական գազի ներկրման մեկ երրորդը: Նախորդ տարի նրանք 1000 խմ գազի դիմաց վճարում էին 374 դոլար: Ըստ տեղեկությունների, առաջին եռամսյակում կզեղչվի 25 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում՝ ևս 15 տոկոսով: Արդյունքում մայիսին գազի գինը կնվազի՝ հասնելով 260 դոլարի, ինչը հնարավորություն կտա թուրքական շուկայում պահպանել ռուսական կողմի դիրքերը: Նոր համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այս տարվա հունվարի մեկից, ըստ աղբյուրի, հետևաբար «Գազպրոմ»-ը պետք է հետ վերադարձնի արդեն կատարած վճարումների մի մասը, խոսքը 250-300 մլն դոլարի մասին է: