Բավ է պառակտվել
17-01-2015 10:33

10-ամյա արգելքից հետո Ռուսաստանը բացել է սահմանները վրացական կանաչեղենի համար

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն ու Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը համաձայնություն են կնքել, որի համաձայն Վրաստանը վերսկսում է կանաչեղենի (սամիթ, մաղադանոս, համեմ և այլն) արտահանումը Ռուսաստան։ 
Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը և Վրաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Զուրաբ Չեկուրաշվիլին հանդիպել և բանակցել են Բեռլինում կայացած «Կանաչ շաբաթ- 2015» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ։ 
«Ռոսսելխոզնադզորից» նշել են, որ ռուսական կողմը համաձայնել է կանաչեղենի ներկրումներին նույնիսկ այն պարագայում, երբ վրացական կողմը չունի լաբորատոր հետազոտությունների պետական համակարգ և պետական վերահսկման համակարգ։ 
Ռուսաստանը սահմանափակել է կանաչեղենի ներկրումը Վրաստանից 2005 թվականին։