Բավ է պառակտվել
06-08-2015 08:30

ՌԴ կառավարությունը հավանության է տվել «Հյուսիս-Հարավ» գազամուղի ծրագրին

ՌԴ կառավարությունը տվել է իր հավանությունը Պակիստաանի կառավարության հետ կնքվելիք համաձայնագրին` «Հյուսիս-Հարավ» գազամուղի կառուցման ծրագրի համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջից:  «Ստորագրված կարգադրությամբ Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարությունները հավանաթյան են արժանացնում «Հյուսիս-Հարավ» գազամուղի կառուցման մեջ համագործակցության համաձայնագրի ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնի է, համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Պակիստանի տարածքում կառուցվելիք «Հյուսիս-Հարավ» գազամուղի իրացման համար, որը ձգվելու է Կարաչիից մինչև Լախոր: Համաձայնագրի կետերի իրագործման կառավարումը, ինչպես նաև կետերի կարգավորումը իրականացնելու են Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը և Պակիստանի նավթի ու բնական ռեսուրսների նախարարությունը: «Ծրագրի իրացման ընթացքում ենթադրվում է ռուսական արտադրանքի, տեխնոլոգիաների, նյութերի, սարքավորումների մաքսիամալ օգտագործում, ռուսական գիտահետազոտական, ծրագրային և շինարարական կազմակերպությունների ներգրավվում»,- հաղորդվում է կայքէջում: Համաձայնագրի կետերով պակիստանյան կողմը պարտավորվում է ծրագրի իրացման համար անհրաժեշտ հողատարածքների օգտագործման իրավունք տալ ռուսական կողմին և կատարել հետազոտական աշխատանքներ` կապված գազամուղի ապագա ուղու որոշման հետ: Համաձայնագիրը գործելու է 25 տարվա ընթացքում և ենթադրում է 5 տարով ավտոմատ երկարաձգման հնարավորություն, հայտնում է ՌԴ կառավարությունը: Դեկտեմբերին « Ростех» ընկերության «դուստր» ընկերությունը` « РТ- Глобальные ресурсы »-ն, Պակիստանի հետ ստորագրել է նախնական պայմանագիր` երկրում նավթագազային ծրագրերի իրագործման համար: Հուլիսին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Պակիստանը գազամուղի կառուցման հետ կապված բոլոր ընթացակարգերն արդեն իրագործել է և այժմ սպասում է ռուսական կողմի պայմանագիրը ստորագրելուն: