Բավ է պառակտվել
29-05-2015 15:24

ՌԴ-ը հայտարարել է ԵԱՏՄ-ի հիման վրա արժութային միություն ստեղծելու մտադրության մասին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամների հետ պատրաստ է քննարկել արժութային միության ստեղծման հնարավորությունը: «Կարելի կլիներ քննարկել հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորությունն ու պայմանները: Մենք պատրաստ ենք այդ հարցն ուսումնասիրել մյուս գործընկերների հետ»,- հայտարարել է Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Մեդվեդևը նշել է, որ այժմ ինտեգրացիոն գործընթացները տեղի են ունենում բարդ տնտեսական պայմաններում: «Դա ազդել է փոխադարձ առևտրի և ներդրումային համագործակցության վիճակի վրա, և մենք պարտավոր ենք այդ առաջադրանքները կատարել առկա ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը: Չնայած տնտեսական դժվարություններին՝ ԵՏՄ-ի հետ առևտրային հարաբերություններով իրենց հետաքրքրվածության մասին պաշտոնապես հայտարարել են ավելի քան 40 երկիր և միավորում՝ նշել է Մեդվեդևը, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը սկսվել է Ղազախստանում ընդլայնված կազմով: