Բավ է պառակտվել
10-04-2015 09:05

ՌԴ կզրոյացնի հավելավճարի հարկը ԵԱՏՄ երկրների համար

ՌԴ ֆինանսների նախարարությունը և Դաշնային հարկային ծառայությունը մինչև 2015 թվականի նոյեմբերը կզրոյացնեն հավելավճարի հարկը ԵԱՏՄ երկրների համար: Այդ մասին նշված է արտերկրյա շուկաների մուտքը ապահովելու ուղղությամբ ստեղծված «ճանապարհային քարտեզի» նախագծում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում: «Առաջարկվել են պայմաններ ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքները ներմուծելու համար 0% հավելավճարի հարկով», — նշված է նախագծի տեքստում: Առաջարկության իրականացումը բարդությունների հետ է բախվել մաքսային անցակետերի բացակայության պատճառով: ԵԱՏՄ երկրները գրեթե չեն գրանցում արտերկիր իրենց ապրանքի արտահանումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ արտահանման մասին առաջարկը ըստ օրենսդրության կկարգավորվի հուլիսին: