Բավ է պառակտվել
28-03-2015 08:30

ՌԴ մտադիր է անդամակցել Ներդրումների ասիական բանկին

Ռուսաստանը որոշել է անդամակցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB), որը ստեղծվել է Չինաստանի նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը: «Կցանկանային հաղորդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կայացրած որոշման մասին ենթակառուցվածքային ներդրումների բանկի կապիտալի մասնակցության վերաբերյալ», - ասաց Շուվալովը չինական Հայնան նահանգում տեղի ունեցած Ասիական տնտեսական համաժողովի ժամանակ: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հիմնադրվել է 2014 թվականին, և դրա նպատակը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում (АТР) ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն է: Տվյալ նախագծի ստեղծման վերաբերյալ առաջին հուշագիրը ստորագրվեց 2014 թվականի հոկտեմբերին Պեկինում: Բանկի համահիմնադիրների ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին: Բանկի հիմնադրման համաձայնագրին, որը կսկսի գործել մինչև 2015 թվականի ավարտը, արդեն միացել է 27 երկիր, որոնցից 20-ը՝ АТР պետություններ են: Մարտին AIIB անդամներ են որոշել դառնալ մի շարք եվրոպական երկրներ, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան և Լյուքսեմբուրգը: AIIB-ի հիմնական կապիտալը պետք է կազմի 100 միլիարդ դոլար, իսկ սզբնական բաժնետոմսային կապիտալը՝ 50 միլիարդ դոլար: Բանկի շտաբը գտնվելու է Պեկինում: Ավելի վաղ կարծիքներ են հնչել, որոնց համաձայն AIIB կդառնա ԱՄՆ և Ճապոնիայի գլխավորած Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհայի բանկի հակառակորդը: Միևնույն ժամանակ Միջազգային արժութային հիմնադրամիղեկավար Քրիսթին Լագարդը ընդգծել է, որ հիմնադրամը Չինաստանի բանկի հետ համագործակցության եզրեր ունի: