Բավ է պառակտվել
04-04-2015 10:07

Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ՀՀ-ի համար նախատեսված գազի գինը

Ռուսաստանյան կողմը մտադիր է բարձրացնել Հայաստանի համար նախատեսված գազի գինը: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ մեջբերելով իր սեփական աղբյուրներին: Ըստ հոդվածի՝ մարտի 30-ին ՀՀ և ՌԴ վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև հեռախոսազրույց է կայացել: Ըստ որոշ տեղեկությունների՝ զրույցի հիմնական թեման գազի գնի հնարավոր թանկացումն է եղել: Սակայն, ինչպես հայտնում է թերթը, իրենց չի հաջողվել պարզել, թե որքան կոնկրետ է ռուսաստանյան կողմը ցանկանում բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ թերթի տվյալների՝ ներկայումս փորձագիտական խումբ պետք է ձևավորվի, որը կուսումնասիրի տվյալ հարցը և կպարզի, թե որքան հիմնավորված և անդառնալի է գազի թանկացումը: