Բավ է պառակտվել
24-01-2017 18:10

ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։

Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով: Երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մերձմոսկովյան Գորկիներում իր Հայաստանյան գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո:
«Շատ կարևոր է երկու երկրների համագործակցության հումանիտար ոլորտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը։ Մենք այս այցի շրջանակում պայմանավորվել ենք, որ Ռուսաստանի բնակիչները կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, ինչի մասին հենց նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Այս ամենի արդյունքում կամրապնդվի համագործակցությունը հումանիտար փոխգործակցության ոլորտում», – նշել է Մեդվեդևը։
Կարեն Կարապետյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ որոշումը կխթանի մշակութային- մարդասիրական հարաբերությունների զարգացմանը.«Ես կարծում եմ, որ դա լուրջ խթան կհանդիսանա մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացման համար: Ինձ թվում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի քաղաքացիների այցելության համար երկիր, խիստ թերագնահատված է»,- ասել է ՀՀ Վարչապետը:
Ներդրումային համագործակցության ֆոնդ.
Մեդվեդևը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են ներդրումային համագործակցության հատուկ ֆոնդ ստեղծել.
«Քննարկել ենք ներդրումային համագործակցության մի շարք ուղղություններ, միտք կա, այդ նպատակների համար հատուկ ֆոնդ ստեղծել: Մենք պայմանավորվել ենք, որ համապատասխան գերատեսչություններին նման ֆոնդ ստեղծելու հնարավորությունը վերլուծելու, ներդրումային համագործակցության ոլորտները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները որոշելու հանձնարարություններ ենք տալու »,- ասել է Մեդվեդևը:
Համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում:
ՌԴ վարչապետի խոսքերով Հայաստանն ու Ռուսաստանը գյուղատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ արտադրության կազմակերպման լավ պոտենցիալ ունեն:
«Նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում: Խոսելով գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից»,- ասել է Մեդվեդևը:
Պատասխան այց.
Կարեն Կարապետյանն իր ռուս գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, պատասխան այցով հրավիրել է Երևան. «Օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան»,- ասել է վարչապետը: