Բավ է պառակտվել
29-11-2014 11:21

Ռուսական ռուբլու փլուզումից հետո երկրորդ ուժեղ հարվածը մեր տնտեսությանը

«Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում կտրուկ ընկել է պղնձի գինը»,-հայտնում է «Հայկական ժամանակ»-ն ու մանրամասնում. «Այդ մետաղի մեկ տոննան արժեր 6 հազար 313 դոլար, որը պղնձի ամենացածր գինն է վերջին 4.5 տարիների ընթացքում: Սա շատ վատ նորություն է մեր տնտեսության համար:
Հայաստանից արտահանման ծավալի մի զգալի մասը գունավոր մետաղների, հիմնականում պղնձի հանքաքարն է, որի գինը ուղիղ համեմատական է բուն մետաղի գնին: Պղնձի ցածր գնի պատճառով նվազում է Հայաստան մտնող արտարժույթը և նվազում են պետբյուջե վճարվող հարկերը: Ռուսական ռուբլու փլուզումից հետո պղնձի գնի նվազումը երկրորդ ուժեղ հարվածն է մեր տնտեսությանը: Դատելով գունավոր մետաղների գների վերջին շրջանում արձանագրվող միտումներից, առաջիկայում ուղնձի էական թանկացում աշխարհում չի սպասվում: Իսկ դա նշանակում է, որ դեպի Հայաստան «պղնձադոլարների» ներհոսքի աճ նույնպես չի սպասվում»: