Բավ է պառակտվել
10-07-2014 18:02

ՌԴ ուղղաթիռը խախտել է օդային տարածքը. ահազանգում է Վրաստանը

Ինչպես հայտնում է «Новости-Грузия»-ին՝ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է ռուսական ուղղաթիռի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին:
Ռուսական ուղղաթիռը նկատվել է այսօր Վրաստանի Կասպիի շրջանի Մեջվրիսխևի և Սակորինտո գյուղերի վրա: Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարության տվյալներով՝ ռուսական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը տեղի ժամանակով ժամը11:00-ին՝ Ցխինվալի շրջանի (Հարավային Օսեթիա) հետ վարչական սահմանի մոտ, ինչից հետո հեռացել է Ցխինվալիի ուղղությամբ:
«Ռուսական ուղղաթիռը խախտել է օդային տարածքը, որը վերահսկում են Վրաստանի կենտրոնական իշխանությունները: Թեժ գծով մենք տեղեկացրել ենք ԵՄ առաքելությանը, ռուսական կողմին և Ցխինվալիի դե-ֆակտո իշխանություններին»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչը: