Բավ է պառակտվել
25-11-2014 10:21

Ռուսաստանում միգրանտները կարող են օրինական գործատու ընտրել ԴՄԾ կայքում

Ինչպես հայտնում է՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն իր կայքում կհրապարակի այն ընկերությունների ցանկը, որոնք նախկինում աշխատանքի են վերցրել արտասահմանցիների կամ պատրաստվում են դա անել: Դրա շնորհիվ միգրանտները կարող են ինքնուրույն գտնել օրինական աշխատանք, ինչը նրանց կապահովագրի խաբեբաներից և ստրկությունից, իսկ ԴՄԾ-ն ներգաղթը վերահսկելու հավելյալ հնարավորություն կստանա: Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության առիթ է հանդիսացել արտասահմանցիների եւ առանց վիզա երկրների քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման համակարգում ակնկալվող փոփոխությունը: Այն կփոխարինեն միասնական պատենտով, որը արտասահմանցուն թույլ կտա աշխատել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ: Համապատասխան օրենքն արդեն երրորդ ընթերցմամբ հաստատվել է Պետդումայում: Անհատական պատենտը հնարավոր կլինի գնել սահմանն անցնելուց հետո 30 օրվա ընթացքում՝ համապատասխան մարմին դիմելով անձամբ: Դրա գործողության ժամկետը 1 ամիս է, բայց պատենտը կարելի է երկարացնել մինչեւ մեկ տարով: Պատենտի արժեքը յուրաքանչյուր շրջան ինքը կսահմանի՝ կախված բնագավառից: Ամենաէժան պատենտները կլինեն այն ոլորտներում, որտեղ աշխատուժի մեծ պահանջարկ կա: Ենթադրվում է, որ ԴՄԾ կայքում տեղեկություններ կլինեն գործատուի, թափուր հաստիքների, մասնագիտությունների եւ աշխատողների անհրաժեշտ որակավորման մասին: