Բավ է պառակտվել
01-12-2014 09:04

Ռուսաստանում գնաճը տարեկան կտրվածքով գերազանցելու է 9%-ը

Այս տարի Ռուսաստանում գնաճը, ամենայն հավանականությամբ կգերազանցի 9%-ը, սակայն չի հասնի 10%-ի: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Պատասխանելով լրատվամիջոցների հարցին այն մասին, արդյո՞ք ընթացիկ տարվա արդյունքներով գնաճը կգերազանցի 10%-ը, նախարարն ասել է. «2014 թվականին՝ ոչ»: Նա, միաժամանակ, կարծում է, որ տարվա արդյունքներով սպառողական գների աճը կկազմի «շուրջ 9%», հնարավոր է՝ 9%-ից քիչ ավելի:
Սեպտեմբերին հրապարակված Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կանխատեսումների համաձայն, ՌԴ-ում 7.5% գնաճ էր կանխատեսվում: Միաժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստիի, նոյեմբերի 24-ի տվյալներով, տարվա սկզբից գնաճն արդեն 8.2% է կազմել: