Բավ է պառակտվել
03-10-2014 13:28

Ռուսաստանում անշարժ գույքի ոլորտում ներդրումները նվազել են մոտ 50%

Ռուսաստանում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի ոլորտում ներդրումները նվազել են 43 տոկոսով եւ կազմել 2,8 մլրդ դոլար, հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Jones Lang LaSalle (JLL) Incorporated քոնսալթինգային ընկերության զեկույցը: Ընկերության վերլուծաբանների գնահատմամբ՝ ներդրումների կրճատումը միջազգային պատժամիջոցների եւ քաղաքական անկայություն հետեւանք է: Ըստ պարբերականի՝ ներդրողների տրամադրության վրա ազդել են նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռիսկը, անկայունություն Ուկրաինայում, լարված հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ, տնտեսական աճի դանդաղումը: «Դեռ վաղ է խոսել շուկայի վերականգնման մասին»,-ամփոփել է ընկերության փորձագետը: JLL զեկույցի համաձայն՝ ռուս ներդրողները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայում, նրանց բաժինը տարվա սկզբից կազմել է 70 տոկոս: JLL-ի վերլուծաբանները պահպանում են նախկինում արված անշարժ գույքի ոլորտում ներդրումների տարեկան կանխատեսումը 3,4 մլրդ դոլարի սահմաններում: