Բավ է պառակտվել
02-12-2014 09:47

Ռուսաստանը Թուրքիային գազ կտրամադրի զեղչված գնով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսով է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է TRT Haber-ը: Պուտինը տեղեկացրել է, որ կողմերը համաձայնվել են Թուրքիային մատակարարվող գազի ծավալն ավելացնել 3 մլրդ խորանարդ մետրով:
Նա նաև տեղեկացրել է, որ հունվարի 1-ից Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարելու զեղչված գնով:
«Մեր թուրք գործընկերների հետ էներգետիկ համագործակցության առումով կարող եմ ասել, որ հունվարի 1-ից գազի գինը որոշել ենք իջեցնել 6 տոկոսով: Այդ ուղղությամբ քննարկումները շարունակվելու են»,- ասել է նա: