Բավ է պառակտվել
10-09-2014 18:50

ՌԴ-ն սահմանափակել է Լեհաստանի գազի մատակարարումները

Ինչպես գրում է UNIAN-ը՝ Ռուսական «Գազպրոմ» գազային մենաշնորհային ընկերության կողմից ներդված սահմանափակումների արդյունքում Լեհաստանը դադարեցրել է Ուկրաինային գազի հետադարձ մատակարարումները, հաղորդել է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի՝ «Ուկրտրանսգազի» ղեկավար Իգոր Պրոկոպիվը: «Այսօր Ռուսաստանի Դաշնությունը սկսել է սահմանափակել Լեհաստանի Հանրապետություն գազի մատակարարումները, Լեհաստանից հետադարձ մետակարարումը դադարեցնելու համար», - ասել է Պրոկոպիվը: GAS SYSTEMS լեհական օպերատորի տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին Ուկրաինան Լեհաստանից մոտ 3,9 մլն խմ գազ պետք է ստանար: PGNIG լեհական ընկերությունը նույնպես հայտարարել է վերջին երկու օրերի ընթացքում ՌԴ-ի գազի մատակարարումների 20-24%-ով կրճատման մասին: Այդ մասին ասվում է լեհական ընկերության հաղորդագրության մեջ: