Բավ է պառակտվել
04-09-2014 10:13

ՌԴ-ից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալն ամիսներ շարունակ նվազում է

«Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքներն արդեն իսկ ակնհայտ են: Այդ երկրից Հայաստան փոխանցվող և ՀՀ բյուջեում զգալի կշիռ ունեցող տրանսֆերտների ծավալն ամիսներ շարունակ նվազում է: Կենտրոնական բանկի համաձայն այս տարվա հուլիսին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 168 մլն 737 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 11.9 մլն դոլարով:

Ընդ որում՝ հունիսի համեմատ այս տարբերությունը գրեթե կրկնակի ավելի է (հունիսին ՌԴ-ից ՀՀ էր փոխանցվել 134.8 մլն դոլար, որը 2013 թ. հունիսի համեմատ պակաս էր 6.4մլն դոլարով): 2014 թ. հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած գումարը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է ընդհանուր մոտ 9 մլն դոլարով՝ կազմելով 194 մլն 744 հազար դոլար: Ընդ որում՝ ԱՄՆ-ից ՀՀ փոխանցված տրանսֆերտները 1 տարվա կտրվածքով ավելացել են շուրջ 2.4 մլն դոլարով՝ կազմելով 9 մլն 724 հազար դոլար»,–գրում է «168 ժամ»-ը։