Բավ է պառակտվել
27-06-2014 08:14

Առանց արտասահմանյան անձնագրի միայն ՄՄ-ի ու ՄՏՏ-ի անդամ երկրների բնակիչները կկարողանան ՌԴ մուտք գործել

Հաջորդ տարվանից՝ 2015թ. հունվարի 1-ից ԱՊՀ բոլոր երկրների բնակիչները պարտավոր են Ռուսաստանի Դաշնության սահմանը հատել միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում։ Սակայն, ինչպես rosbalt.ru կայքն է պարզաբանում՝ նոր օրենքը չի տարածվի միայն Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների վրա։
ՌԴ արտգործնախարարության կայքում նշվում է, որ այս քայլն անհրաժեշտ է Ռուսաստանի պետական սահմանը հատելու վերաբերյալ միասնական կարգի սահմանման, ինչպես նաև միգրացիոն գործընթացներին հետևելու արդյունավետությունը բարձրացնելու համար։