Բավ է պառակտվել
18-08-2014 13:27

ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս չեն կարող հասցնել այդ պետությանը.սոցիոլոգ

«Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը պետության ինքնաբավության չափանիշներում: Նա ավելի շատ արտահանում է, քան՝ ներկրում, հետևաբար, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս չեն կարող հասցնել այդ պետությանը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անրդառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներինասաց սոցիոլոգը Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, թե այս ամենի համատեքստում Հայաստանը կարող է մի քիչ ավելի շատ արտահանում իրականացնել:
«Եթե նրանք կարողանան վերականգնել «Նաիրիտի» աշխատանքները, հրաշալի կլինի այդ ոլորտում արտահանման հարցում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Քննարկամնը ներկա տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նշեց, Հայաստանի համար ճոխություն կլինի, եթե Ռուսաստանը որոշի այստեղ արդյունաբերություն զարգացնել: «Այսօրվա գյուղատնտեսությունը համքարական, ընկերական արտադրություն է, դրանք զարգացնելու համար ոչինչ չկա: Իշխանությունն աշխատում է միայն սահմանադրական փոփոխության վրա, ուրիշ՝ ոչինչ»,- նկատեց տնտեսագետը: