Բավ է պառակտվել
19-08-2014 08:58

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները անհրաժեշտ քայլ էին.Մերկել

Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույումայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, անհրաժեշտ քայլ էին, տեղեկացնում է ITAR-TAS-ը։
«Մենք նաև քննարկեցինք Ուկրաինայի իրավիճակը։ Հարկավոր է անել ամենայն հնարավորը, որպեսզի գտնվի քաղաքական լուծումը։ Օրինակ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անհրաժեշտ են, որպեսզի ցույց տրվի, որ մենք լրջորեն ենք տրամադրված։ Ես գիտեմ, որ պատժամիջոցներն անդրադարձել են նաև Լատվիայի ու Գերմանիայի վրա, սակայն ոչինչ չանելով կարելի է միայն խորացնել իրավիճակը։ Այդ պատճառով մենք համարում ենք, որ քայլն իսկապես անհրաժեշտ էր»,- պնդում է Գերմանիայի կանցլերը։ Մերկելի խոսքով՝ «անհրաժեշտ էր պատասխան վերաբերմունք Ռուսաստանի քաղաքականությանը, այդ թվում՝ Ղրիմի անեքսիային»։