Բավ է պառակտվել
22-11-2014 08:00

Սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտները կրճատվել են մոտ 11մլն դոլարով

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստանի ֆիզանձանց փոխանցված ոչ առևտրային բնույթի տրանսֆերտները տարեկան կտրվածով նվազել են 10,9 մլն դոլարով կամ 6,9%-ով: Նշված ամսում մեր երկիր փոխանցված տրանսֆերտների ընդհանուր գումարը կրճատվել է մոտ 9,2 մլն դոլարով կամ 5,1%-ով: Սեպտեմբերին «ռուսական» տրանսֆերտների գծով բացասական իրողությունը հանգեցրել է տրանֆերտների ընդհանուր գումարի շարժընթացի 6,1%-ով դանդաղեցմանը: Եթե չհաշվենք մեր հյուսիսային հարեւանին, ապա ֆիզիկական անձանց ուղարկվող արտաքին դրամական փոխանցումները աճել են մոտ 1,7 մլն դոլարով կամ 7,4%-ով: Սակայն «ռուսական» տրանֆերտներ կտրուկ անկումը ծածկել է այս փոքրիկ դրական միտումը: Այս ոլորտում Ռուսաստանի դերն անվիճելի է: Եվ չնայած տրանսֆերտների ընդհանուր ծավալում վերջինիս տեսակարար կշռի 1,6 տոկոսային կետով նվազմանը, այդ ցուցանիշը մրցակցությունից դուրս է՝ մոտ 86%: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատման պատճառները բոլորին են հայտնի: Բացի այդ, գրեթե երկնիշ ինֆլյացիան հանգեցրել է ընթացիկ ծախսերի զգալի աճին: